Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Աշխաբադում «Խաղաղության և վստահության միջազգային ֆորումի» շրջանակում հանդիպել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Ի թիվս այլ հարցերի՝ քննարկվել են ռուս-ուկրաինական պատերազմում համապարփակ խաղաղության հասնելու ջանքերը, ինչպես նաև Հարավային Կովկասում խաղաղության գործընթացը։                
 

Մանե Թանդիլյան. ԵՄ շուկայում գործող կանոններն ու գործարար մշակույթն ավելի լիբերալ են

Մանե Թանդիլյան. ԵՄ շուկայում գործող կանոններն ու գործարար մշակույթն ավելի լիբերալ են
03.10.2017 | 22:29

Դուրս գալով ԵԱՏՄ-ից՝ ՀՀ-ն կկարողանա լիարժեք ավարտին հասցնել տարիներ ի վեր բանակցած և կիսատ մնացած ԵՄ ասոցացման համաձայնագիրը, ԱԺ հայտարարությունների ժամանակ ասաց «Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը։ «Այն Հայաստանի համար դեպի եվրոպական վճարունակ շուկա ճանապարհ կբացի և կտա բազմաթիվ այլ առավելություններ։ Ընդ որում` արդեն անհերքելի է, որ ԵՄ շուկայում գործող կանոններն ու գործարար մշակույթն ավելի լիբերալ են»,- նշեց պատգամավորը։

Նա ընդգծեց, որ ազատ առևտրի մասին համաձայնագրով նախատեսվում է ՀՀ և ԵՄ ապրանքների միջև ընթացակարգերի պարզեցում, որ տարիներ անց ՀՀ ՀՆԱ-ն կաճեր 2,3 տոկսով, պետբյուջեի եկամուտները՝ 146 մլն դոլարով, արտահանման ծավալները՝ 15 տոկսով, իսկ աշխատավարձերը՝ 2,7 տոկոսով։ «Միաժամանակ Հայաստանը պահպանում էր արտաքին տնտեսական քաղաքականության ազատականությունը՝ ունենալով ինքնուրույն առևտրային հարաբերություններ, բայց մինչև այժմ որևէ այլ երկրի հետ Հայաստանի կողմից ուղղակիորեն առևտրային համագործակցության համաձայնագրի կնքում չի կարող լինել»,- ընդգծեց պատգամավորը։

Դիտվել է՝ 3694

Մեկնաբանություններ